«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Նախագիծը ԱԺ նախագահին է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից, այսինքն՝ փաստացի խմբակցության «հեղինակությամբ»:
Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փաստաթուղթը կազմել են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը ժամանակին ինքն իրեն հռչակել էր ՍԴ նախագահ, և Գագիկ Ջհանգիրյանը, որը վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի ակտիվ է հարցազրույցներ տալիս:
Ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ որոշման նախագծում փաստացի նույնացված են ՍԴ անդամ և դատավոր եզրույթները: Ստացվում է, որ բոլորը, այդ թվում՝ այդ հասկացությունները տարանջատելու գաղափարի հեղինակ Վահե Գրիգորյանը, հասկացել են, որ այդ եզրույթների հետ կապված «բառախաղերը» որևէ իրավական հիմք չունեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը