14 09 2019

Իշխանության՝ «բոյերին» դիմագրավելու նոր մարտավարությունը․ «Փաստ»

Իշխանության՝ «բոյերին» դիմագրավելու նոր մարտավարությունը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ տեղեկատվական ու քարոզչական հարթակներում լուրջ խնդիրների առջեւ են կանգնում, նոր մարտավարություն են մշակել։

Նախ՝ ըստ մեր աղբյուրների, հատուկ հանձնարարականով մոնիթորինգի մի փոքր խումբ «խոշորացույցով» ուսումնասիրում է դաշտում վերլուծաբաններին, այդ թվում՝ քննադատությամբ աչքի ընկնողներին, եւ փորձում «վերբովկա» անել՝ գործ առաջարկելով պետական համակարգում։

Նույն աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեպքերում ջանքերը հաջողությամբ են պսակվել:

Ավելին, «սվոյ» դարձած վերլուծաբաններին հանձնարարվում է աշխատել երիտասարդ կադրերի հետ, «աճեցնել» նրանց՝ առաջիկա լուրջ «բոյերին» դիմագրավելու համար։ Ի դեպ, թերթի՝ կառավարական աղբյուրի պնդմամբ, վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխանություններն իրենց թիմակիցների միջոցով կայքեր են բացել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ