«Ժամանակ»-ը գրում է․ «Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակիցներին, որոնց ապօրինի ազատել էին աշխատանքից, սկսել են հետ կանչել: Բայց պատճառն ամենևին այն չէ, որ ԱԺ նոր ղեկավարությունը ընկալել է իր գործած սխալը և որոշել է այն ուղղել, կամ հասկացել է, որ աշխատակազմի փորձառու աշխատակիցները կարող են օգտակար լինել:
ԱԺ նոր ղեկավարությունը ուղղակի որոշել է այս մարդկանց քաղաքակիրթ և օրենքի շրջանակում հրաժեշտ տալ. հետ կանչված աշխատակիցներին այնպիսի չնչին աշխատավարձ են առաջարկում, որ նրանք իրենք են հրաժարվում աշխատել նման պայմաններով: Մի խոսքով, աղքատությունը մարդկանց ուղեղներում է, ոչ թե գրպաններում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը