10 09 2019

Պուտինը որոշել է Հայաստան չգա՞լ․ «Ժողովուրդ»

Պուտինը որոշել է Հայաստան չգա՞լ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Արդեն բավական երկար ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հա­յաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան:Բանն այն է, որ հոկտեմբե­րի 1-ին Երևանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաև ՌԴ նախագա­հը:. Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկերոջը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Սակայն ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու: «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց. «Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել, դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին»:

Այսինքն՝ իշ­խանություններին դեռ հայտնի չէ՝ կգա Պուտինը Հայաստան, թե ոչ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ