03 09 2019

Պուտինը ցանկացել է հանդիպե՞լ Ռոբերտ Քոչարյանին․ «Փաստ»

Պուտինը ցանկացել է հանդիպե՞լ Ռոբերտ Քոչարյանին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելություններից առաջ նրանց անվտանգության, արարողակարգի և այլ ծառայություններ երկար ժամանակ աշխատում են այցելության երկրի համապատասխան կառույցների հետ՝ այցը պատշաճ կազմակերպելու համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինի՝ Երևանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում կատարելիք հայաստանյան այցի կապակցությամբ, ՌԴ նախագահի նշյալ ծառայությունները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել են անվտանգության լիարժեք պայմանների ապահովումը՝ ՔԿՀ այցելելու համար: Հայաստանի իշխանություններից, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, նրանք մերժում են ստացել:

Ի պատասխան մերժման՝ ՌԴ նախագահի աշխատակազմից մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ է տրվել այդ հարցը կարգավորելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում գագաթաժողովը տեղափոխել Մոսկվա:

Թեպետ մեր աղբյուրները չեն պարզաբանում ՔԿՀ այցելելու պատճառները, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին այցելելու Վլադիմիր Պուտինի ցանկության մասին է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ