31 07 2019

Նախարարը համոզում է Ստամբուլյան կոնվենցիայի մասին դրականը խոսել․ «Ժողովուրդ»

Նախարարը համոզում է Ստամբուլյան կոնվենցիայի մասին դրականը խոսել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն։

Մեր տեղեկություններով՝ Բադասյանը վերջին օրերին այդպիսի մարդկանց ճաշի է հրավիրում եւ այդ ժամանակ փորձում նրանց համոզել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվե­արկեն կոնվենցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն։

Օրաթերթը փորձել է ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել նախարարի հանդիպումների հետ կապված տեղեկությունը, սակայն այնտեղից հերքել են  տեղեկությունը` նշելով, թե նման բան չկա։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ