04 11 2024

Կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է, լավ գաղափար է. Ռուստամ Բադասյանը՝ Աննա Հակոբյանի ընթրիքի մասին



ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ գործարարների հանդիպումը որևէ ազդեցություն չի ունենում իրենց գործունեության վրա։

Դիտարկմանը, որ երբ նախկինում գործարարները որոշակի առնչություն էին ունենում իշխանությունների հետ, այսօրվա իշխանությունները, որ այն ժամանակ ընդդիմություն էր, ասում էին, որ ստվերային պայմանավորվածություններ կան, քեշով ճամպրուկով փող են տանում եւ այլն, Բադասյանն ասաց. «Բացարձակ անտեղի է այս միջոցառումները համեմատել նախկինի հետ, որովհետեւ եթե միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը սկսնակ բիզնեսին օգնելն է, դա կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է, լավ գաղափար է»։

ՊԵԿ նախագահը նշեց, թե եթե խնդիր տեսնեն՝ անպայման ստուգում կանեն. «Եթե ռիսկերի համակարգն ընտրի որպես ռիսկային՝ անպայման նաև հերթական ծրագրային ստուգումը կանենք, որևէ խնդիր չկա»,- հավելեց Բադասյանը։

Նշենք, որ այդ ընթրիքի արդյունքում հավաքվել է 62 մլն ՀՀ դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ