26 07 2019

Համայնքային խոշորացման նոր ալիք է սպասվում. «Փաստ»

Համայնքային խոշորացման նոր ալիք է սպասվում. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՏԻՄ համակարգում նոր զարգացումներ են սպասվում՝ կապված համայնքների խոշո­րացման նոր ալիքի հետ։ Բանն այն է, որ չնայած գործող իշխանությունները ժամա­նակին բուռն կերպով քննադատում էին նախկին իշխանություններին համայնքների խոշորացման ծրագրի առումով՝ այն համա­րելով «ջուր» և ռիսկային գաղափար, ներ­կայումս մոտեցումների արմատական փո­փոխություն է կատարվել։

Եթե ընդդիմադիր եղած ժամանակ նրանք նշում էին, թե այդ պիլոտային ծրագրից պետք է հրաժարվել, քանի որ անհասկանալի է, թե ինչ հետևանք­ներ կունենա, այժմ բավականին «դրական» մոտեցումներ ունեն այս հարցում։ Մեր աղ­բյուրների համաձայն, աշնանը, ամենայն հավանականությամբ, կտրվի դեռևս չխոշորացված համայնքների խոշորացման գոր­ծընթացի հերթական փուլի մեկնարկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ