«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակված, ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ, դրանից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Եղիշե Կիրակոսյանն է (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի որդին, ում եղբայրը՝ Արա Կիրակոսյանը՝ Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահը, 2017-ին դատապարտվեց 13 տարի ազատազրկման):
Մենք փորձեցինք պարոն Կիրակոսյանից ճշտել՝ ինքը նո՞ր է կիսում Նիկոլ Փաշինյանի՝ արդարադատության ոլորտին առնչվող տեսակետները, թե՞ տրանսֆորմացիան տեղի է ունեցել իր եղբոր (Հայբիզնեսբանկի վարչության նախագահ, փողերի լվացման և հափշտակության հոդվածով դատապարտված)՝ Արա Կիրակոսյանի՝ բաց ռեժիմ դուրս գալուց հետո: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ինչ ընթացքի մեջ են ապօրինի հարստացման և գույքի բռնագրավման օրինագծերի վրա ընթացող աշխատանքները (ի դեպ, Եղիշե Կիրակոսյանի հորեղբոր աղջիկն էլ «Սերժի վախտ» պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանն է): Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին, բայց երբ իմացավ, որ իր հետ լրագրող է խոսում և այն էլ` «Հրապարակի», ասաց` հանդիպման է, չի կարող խոսել։ Հարցին` հանդիպումից հետո կպատասխանե՞ք, ասաց` ոչ մի հարցի չի պատասխանում: Դե՞մ եք հրապարակայնությանը․ հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը և 2 օր շարունակ չպատասխանեց մեր զանգերին:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը