«ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերացրեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին:
Տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «ճանապարհային երթևեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում:
Այս օրենքով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):
Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը