13 07 2019

Վրաստանից ցամաքով ցորենի ներկրումը կրկին կարգելվի՞․ «Ժամանակ»

Վրաստանից ցամաքով ցորենի ներկրումը կրկին կարգելվի՞․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբե­րի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցո­րենի ներկրումը, որը բա­ցատրվում էր վրացական ճա­նապարհների գերբեռնվածությամբ:

Հայաստանի կառա­վարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից: Եթե դա տեղի ունենա, ապա կա­րող է բերել ցորենի և ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների և մսի թանկացման: Խոզի և թռչնի մսի համար անհրաժեշտ հատի­կային կերերի մեծ մասը ևս ներկրվում է Ռուսաստանից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ