««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում ներկայումս ակտիվորեն նոր գաղափար է շրջանառվում: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները մտադրություն ունեն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո նոր նախաձեռնությամբ հանդես գալ: Ըստ այդմ՝ իշխանությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը:
Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, այսինքն՝ հատվածակա՞ն, թե՞ ամբողջական է լինելու ուսումնասիրությունը, մասնավորաբար՝ արդյոք այդ հանձնաժողովը կուսումնասիրի՞ 1995-96թթ. տեղի ունեցած ընտրությունների ու հանրաքվեի արդյունքները, թե՞ ուսումնասիրության «գիծը» կսկսի 1998 թվականից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը