««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ: Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի և հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման: Ւ դեպ, նախօրեին այս մասին թեթևակի ակնարկեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը:
Նշենք, որ դեռևս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որևէ վարկի ներգրավմանը և դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում: Թերթին հասած տեղեկություններով՝ խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը