19 06 2019

Ասեք՝ աչքիս չերևա․ վարչապետի դեղին քարտը՝ Հայկ Սարգսյանին․ «Հրապարակ»

Ասեք՝ աչքիս չերևա․ վարչապետի դեղին քարտը՝ Հայկ Սարգսյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։ Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով:

Պատմեցին, որ համագումարին նախորդած վարչության նիստում Փաշինյանը զայրացած ասել է` «էդ ի՞նչ ձեւ է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերեւա», ինչը սիգնալ է հանդիսացել, որ Հայկին ձայն չպետք է տան։

Նաեւ հասկացել են, որ սա դեղին քարտ էր՝ եւս մի կիքս, ու Հայկ Սարգսյանը կարող է լքել իրենց շարքերը: Հիշեցնենք, որ Հայկի երկվորյակ եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մշտապես Փաշինյանի կողքին է եւ իր վարքագծով շատ է տարբերվում եղբորից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ