15 06 2019

Համայնքապետերը լրագրողի հետ շփվելիս պետք է տեղյակ պահեն մարզպետին․ «Ժողովուրդ»

Համայնքապետերը լրագրողի հետ շփվելիս պետք է տեղյակ պահեն մարզպետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետին առաջարկել է, որ լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկեն նախապես: Ստացվում է, որ քաղաքացիների կողմից ընտրված համայնքի ղեկավարները որեւէ թեմայի կամ հիմնախնդրի վերաբերյալ լրատվամիջոցի կամ լրագրողի հայտնելիս պետք է տեղյակ պահեն Տավուշի մարզպետին։

Դա որքանո՞վ է համապատասխանում ՀՀ օրենքներին, մասնավորապես՝ ՏԻՄ օրենսդրությանը։ Մեկնաբանությունների համար դիմեցինք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, որը մեզ հետ զրույցում արձագանքեց: «Ես նման հրահանգ չեմ տվել: Դա վերաբերում է ներքին տեղեկատվական շրջանառությանը, եւ որեւէ հրահանգ չկա: Դա նպատակ ունի, որպեսզի այդ տեղեկատվությունը մեր տեղեկատվական բաժինը կարողանա մշակել: Դա ներքին օգտագործման համար գործընթաց է»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ