Կիրանց գյուղի բնակչուհին, ում տունը իշխանությունների «սահմանազատման» հետևանքով ադրբեջանցիներին է անցնելու, այսօր պատմել է, թե ինչ է իրեն ասել Տավուշի մարզպետը՝ ի պատասխան այն պնդման, որ իր հայրենի տունը չի թողնելու թշնամուն։
Իշխանությունը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շուրթերով՝ սպառնացել է Կիրանցի բնակչուհուն՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»:
Կիրանցի բնակչուհին նշում է․ «Ես ասացի՝ իմ վերջին շունչը իմ տան բակում կփչեմ, դուրս չեմ գա։ Նա ասաց՝ զորքով կհանեն, «զորքը կգա, դուրս կգաս»։ Էդպես նայեց դեմքիս, թողեց, գնաց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը