Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացում անվտանգության աշխատակիցները մտել են լրագրողների օթյակ և ցանկացել նրանց հեռացել այնտեղից։
Նրանք նույնիսկ հրել են լրագրողներին, փորձել բռնի ուժով հանել։
«Հիմա դուրս եկեք»,- ասում են անվտանգության աշխատակիցները։
«Մենք այստեղից դուրս չենք գալու»,- պատասխանում են լրագրողները։
Իսկ թե ինչո՞ւ ենք հանում լրագրողների համար նախատեսված օթյակից, որևէ պատասխան չէր հնչում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը