«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։
Պատգամավորը հիշեցրել է, որ բարձրագույն դատական այս մարմինն ապաքաղաքական է և պահանջում է բացառապես չեզոքություն։ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ քաղաքական և կուսակցական տերմինները չպետք է մեկը մյուսին խառնել։ Նա ուշագրավ հայտարարություն է արել, որ ինքը կարծում է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և ավելին՝ Հայաստանի դեպքում ավելի նպատակահարմար է նախագահական կառավարման համակարգը։
ԲՀԿ-ում եկել են այն եզրահանգման, որ եթե իշխանությունում չլինեին այդպիսի մտադրություններ, Վահեն նման հայտարարություն չէր անի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Today կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Yerevan.Today կայքին` որի սեփականատերն է «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը։
Մեջբերումներ անելիս հղումը Yerevan.Today-ին պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործումը, առանց Yerevan.Today-ի հղման, արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել կայքի խմբագրության կամ սեփականատիրոջ տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
Հայաստան, 0010 Երևան, Վ. Սարգսյան 26/1
+374 60 75 01 21 | info@yerevan.today
Գովազդի համար`
+374 60 75 01 21 | info@yerevan.today