15 06 2019

Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ-ների հանդիպումից առաջ վիճակը սրվում է․ «Հրապարակ»

Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ-ների հանդիպումից առաջ վիճակը սրվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին օրերին անօդաչու սարքերից, ուղղաթիռներից բացի, Արցախում սահմանին նկատվում են նաև հակառակորդի հատուկ ստորաբաժանումներ: Մենք հետաքրքրվեցինք արցախյան ՊՆ աղբյուրից՝ վերջին թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանի զինուժը հե՞տ է քաշել։ «Այո, զորքը հետ է քաշվել, ինչ-ինչ շարժեր կան, դեռ հայտնի չէ` դրանք զորքի մնացորդնե՞րն են, թե՞ սահմանի զինվորական կորպուսները, որոնք ուսումնական գործընթացի մեջ են»:

Ամեն անգամ կարևոր հանդիպման նախօրեին իրավիճակը սրվում է, հիշեցնենք` հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: «Ես դա ավելի շատ կբացատրեի Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությամբ, որ իրենք ժամանակ են տվել Փաշինյանին` մեկ տարվա ընթացքում ծանոթանալ ղարաբաղյան բանակցային գործընթացի դետալներին. ասել է թե` ադրբեջանական կողմն ակնկալում է ուղիղ խոսք` բանակցությունները վերսկսելու ուղղությունների, սկզբունքների, այս պահին առկա փաստաթղթերի շուրջ` կոնկրետություն են ուզում, ու քանի չեն ստացել, այդ «զորաշարժերը» շարունակվելու են»:Ի դեպ, սոցցանցերում գրվեց, որ Դավիթ Տոնոյանի որդին ևս տեղափոխվել է Հայաստան՝ «նախապատրաստական դասընթացների»։ «Ոչ, Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել»: Իսկ Փաշինյան Աշո՞տը։ «Աշոտը Հայաստանում է»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ