04 06 2019

ԵՊՀ-ում լուրջ մարտեր են մղելու համալսարանը «սորոսացնելու» դեմ. «Իրատես»

ԵՊՀ-ում լուրջ մարտեր են մղելու համալսարանը «սորոսացնելու» դեմ. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում: Չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ ռեկտորի իրական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «հանգիստ է մտել պրոցեսի մեջ», չի լարում մթնոլորտը, փորձում է փափուկ քաղտեխնոլոգիայով` «ճանկռտելով», հասնել ռեկտորի բաղձալի աթոռին:

Միջանկյալ լուծմամբ էլ ԺՊ նոր ռեկտորը` Գևորգյանն է փորձում «սև» գործերն անձամբ անել` ազատվել սորոսականների չսիրած կադրերից, իրենց ազատությունը պահած ազգային մտածողության կրողներից, այդ թվում` Վահագն Վարագյանից, նրա թիմակիցներից:

Բոլոր դեպքերում, դիակիզարանների և գերեզմանների վրա «մասնագիտացած», «Բաց հասարակության հիմնադրամներից» պատկառելի գումարներ ստացած, «սորոսականի» համարում ունեցող իմքայլական նախկին ԿԳ փոխնախարարն այդ պոստում նշանակվելու «երկաթյա» պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։ Այդ հեռանկարը խոր զայրույթ է առաջացնում համալսարանի դասախոսա-ուսանողական սեկտորում. վերջիններս ունեն իրենց թեկնածուն և, ի անհրաժեշտություն, լուրջ մարտեր են մղելու համալսարանը սորոսացնելու դեմ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ