«Փաստ»-ը գրում է․ «Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թերթի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկտորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար:
Ըստ տեղեկությունների՝ Գևորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներքին կարգով պատասխանատու է նաև բուհերի հետ տարվող քաղաքականության համար: Սակայն լուրերի համաձայն՝ ԵՊՀ-ում այլ տրամադրություններ են տիրում, քանի որ նրանք ռեկտորի ժ/պ պաշտոնում ցանկանում են տեսնել ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին՝ Արարատ Մալխասյանին: Երեկ շրջանառվում էր նաև Վահե Հովհաննիսյանի անունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը