«Իրավունք»-ը գրում է․ «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Մասիսում հոգևորականի և ԱԱԾ աշխատակցի միջև: Ոստիկանության Մասիսի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` տեղի ունեցածի փաստով։
Այդ օրը ժամը` 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ (Սամվել) քահանա Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը` 10։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերջինս եղել է ԱԱԾ աշխատակից: Թե ինչն է եղել միջադեպի հիմքում, դեռ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, եղել են անձնական հարցեր»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը