02 10 2024

14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին են զանգահարել «Մարտունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային վնասվածք հարցականով, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում առաջացած վիճաբանության ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Դ․ Ա․-ն մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Պ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ