20 09 2024

Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. անչափահասի են ծեծել

Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. անչափահասի են ծեծել

Սեպտեմբերի 19-ին ժամը 21։33-ին «Վերնիսաժի» մոտ շուրջ 40 անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցի ձայներ են լսվել։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ ժամը 21։00-ին Հանրապետության փ․ 58 հասցեի մոտ Ա. Հ․-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է 16 տարեկան  անչափահաս Վ. Վ․-ի և վերջինիս ընկերների հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ, ըստ ականատեսների, օդաճնշիչ ատրճանակից արձակվել են կրակոցներ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրից հայտնաբերվել է 3 պլաստմասե գնդակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ