23 04 2019

«Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործով հարցաքննվել է մոտ 200 հոգի. «Ժողովուրդ»

«Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործով հարցաքննվել է մոտ 200 հոգի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործով ահռելի մեծ թվով մարդկանց է հարցաքննել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով հարցաքննվածների թիվը հասել է մոտ 200 հոգու, ընդ որում՝ ՔԿ հրավիրվածները հարցաքննվել են տարբեր կարգավիճակներով՝ և´ որպես վկա, և´ որպես կասկածյալ:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հարցաքննվել են այն 48 ընկերությունների աշխատակիցները, ղեկավարները, որոնք իրականացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ