«Ժամանակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանը կարծես թե մտադիր է խզել «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագիրը, և Երևանի աղբահանության գործը ինքնուրույն կազմակերպել: Այդ նպատակով քաղաքային բյուջեի միջոցներով գնվում են աղբահանության համար սարքավորված բեռնատարներ:
Մնում է միայն հասկանալ, թե որքանով կբավականացնեն քաղաքապետարանի միջոցներն ու կազմակերպչական ընդունակությունները այդ գործն ավելի լավ կազմակերպելու համար, քան անում է «Սանիթեքը»,-գրում է թերթը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը