11 04 2019

Էդուարդ Աղաջանյանի «փրթեմ-թափեմ» օպերացիան․ «Հրապարակ»

Էդուարդ Աղաջանյանի «փրթեմ-թափեմ» օպերացիան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Սուրեն Հովսեփյանը, որը նշանակվել էր հեղափոխությունից հետո` փոխարինելով Գագիկ Ջհանգիրյանի խնամի Լևոն Վարդանյանին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանի ազատման «մեկենասը» նույնպես եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` Դիջեյ Էդոն, որը վերջին շրջանում «փրթեմ-թափեմ» կարգախոսն է կիրառում. նրա անվան հետ էր կապվում նաև տեսչական մարմինների բարեփոխման խմբի ղեկավար Հայկ Այվազյանի ազատումը:

Ի դեպ, որոշ տվյալներով, հիդրոմետ ծառայության ղեկավարի պաշտոնն ազատում են Աղաջանյանի զարմուհու` ԱԻՆ-ում բաժնի վարիչ աշխատող Կարինե Մուրադյանի համար: Ձեզ պարտադրե՞լ են դիմում գրել՝ հարցրինք այլևս նախկին տնօրեն Հովսեփյանին։ «Ոչ, և հետո` ի՞նչ կարևոր է․ ցանկացա, գրեցի»: Չեք ասում պատճառը։ «Հետո կասեմ»: Խնդիրը Կարինե Մուրադյանին տեղավորե՞լն էր։  «Ոչ, ես որևէ խնդիր չեմ ունեցել իր հետ, կարող է և իրենք ունեցել են՝ չգիտեմ. ընդհանուր պահանջ կար՝ օպտիմիզացիա իրականացնել, ես ղեկավարում էի 700 հոգանոց կոլեկտիվ՝ լուրջ մասնագետներից կազմված, կրճատել եմ ընդամենը 16 հոգու, որովհետև կփլուզվեր համակարգը, և հետո` չգիտեի, թե ուր պետք է գնան այդ պրոֆեսիոնալները»: Ասում են` Կարինեի պաշտոնն ու աշխատավարձը նույնպես բարձրացրել եք: «Այո»: ԱԻՆ-ից ասում են` Ձեր բարեկամները նույնպես այնտեղ են աշխատում։ «Եղբայրս այնտեղ է աշխատում 10 տարուց ի վեր՝ մե՞ղք է գործել»: Ի՞նչ եք կարծում` ո՞ւմ կնշանակեն Ձեզնից հետո։ «Ինձ բացարձակ հետաքրքիր չէ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում;

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ