«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլեւ ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը:
Որոշ գնահատումներով, Փաշինյանի իշխանությունը թուլանում է ոչ միայն օր օրի նվազող ռեյտինգի, տնտեսության անկման, ներդրումների բացակայության, մի շարք ոլորտների տապալման, խոր անորոշության պատճառով, այլեւ բուն խորհրդարանի։
Լուրջ աշխատանքի դեպքում պառլամենտում ամեն րոպե հնարավոր է նոր մեծամասնություն ձեւավորել, մանավանդ որ վերջին շրջանում խոսակցություններ կան, թե «ջերմացել» են «классик» քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի եւ նրա «ցավը տարած» Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։
«Եվ եթե ԲՀԿ-ի 31, ԼՀ-ի՝ 18 պատգամավորներին մի 15-20 պատգամավոր էլ «Իմ քայլից» «կպնեն», ապա կստացվի նոր մեծամասնություն` նոր վարչապետով»,- չթաքցված ժպիտով ասաց ԲՀԿ մեր աղբյուրը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը