04 04 2019

Արամ Սիմոնյանը որոշել է փոխել հներին․ «Հրապարակ»

Արամ Սիմոնյանը որոշել է փոխել հներին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումնե­րի հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, և երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից:

Այս հանձնաժողովը՝ Վահե Հովհաննիսյա­նի գլխավորությամբ, ընդամենը երկու նիստ է արել և հանգել է այն եզրա­կացությանը, որ որոշ դեկաններ և ամբիոնի վարիչներ չեն համապա­տասխանում իրենց պաշտոններին, հենց նրանք են խանգարում ԵՊՀ-ի բարեփոխմանը: Այս որոշմանը հանգելուց հետո, ըստ մեր տեղե­կությունների, Հովհաննիսյանը սկսել է դեկաններից և գնացել է այս մի քանի դեկանների մոտ, առաջարկել նրանց դիմում գրել և ազատվել զբա­ղեցրած պաշտոններից: Մասնավորա­պես գնացել է Երկրաբանության ֆա­կուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի մոտ և պնդել, որ նա չի համապա­տասխանում զբաղեցրած պաշտոնին և ավելի լավ է՝ օր առաջ դիմում գրի և գնա, ինչին Մարատ Գրիգորյանը տվել է շատ կոշտ պատասխան. «Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի», և կոպիտ ձևով դուրս է հրավիրել իր աշխատասենյակից, որից հետո Վահե Հովհաննիսյանը գնացել է Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ՝ նույն առաջարկ-պահանջով:

Այդտեղ նույնպես ստանալով նմանատիպ բացասական ու կոպիտ արձագանք՝ որոշել է չգնալ մյուս դեկանների՝ տնտեսագիտակա­նի դեկան Հայկ Սարգսյանի, Կենսա­բանականի դեկան էմիլ Գևորգյանի, Միջազգային հարաբերությունների դեկան Գեղամ Պետրոսյանի ու մի քանի այլ դեկանների մոտ, հարցը մի քիչ էլ «եփել», նոր շարունակություն տալ:

Հեռանալու վտանգի առջև հայտնված դեկանները և ամբիոնի վարիչները պնդում են, որ հանձնաժողովն ստեղծվել է ոչ թե ԵՊՀ-ում բարեփոխումներ անելու, այլ բարեփոխելու իմիտացիա ստեղծելու և Սիմոնյանի պաշտոնավարումը ևս մի քանի ամսով երկարաձգելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ