04 04 2019

Ադրբեջանցիների կողմից խոշտանգումների 23 գործով սպասվում են ՄԻԵԴ վճիռները. Արա Ղազարյանը. 168.am

Ադրբեջանցիների կողմից խոշտանգումների 23 գործով սպասվում են ՄԻԵԴ վճիռները. Արա Ղազարյանը. 168.am

«168 ժամ»-ը գրում է. «Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների 23 գործերով սպասվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Թե ե՞րբ ՄԻԵԴ-ը կհրապարակի վճիռները, հայտնի չէ։

Ընդհանուր առմամբ՝ խոշտանգված զինվորականների ու խաղաղ բնակիչների և պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված։

Ա.Ղազարյանի խոսքով՝ մյուս գործերի քննությունը դեռ չի սկսվել, բայց 336 հայցն էլ գրանցված է։

«Այդ 23-ին տրվել էր առաջնահերթություն, ՄԻԵԴ-ն արագացված կարգով էր քնում։ Դրանք իրենց բնույթով տարբեր են, վերաբերում են զոհված զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց մարմինները խոշտանգված էին»,- ասաց Ա.Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ըստ Լեռնային Ղարաբաղի դատախազության, 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի 19 զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել էր 6 քրեական գործ։ 3 առանձին քրեական գործեր էին հարուցվել գլխատման փաստերով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ