11 08 2023

Կարևոր փաստաթուղթ է և զարմանալի չէ Բաքվի արձագանքը․ Ղազարյանը՝ հայտնի զեկույցի մասին



Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թե արդյո՞ք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանություն հանցագործությանը:  Լուիս Մորենո Օքամփոն հրապարակել էր զեկույց, որում Արցախում կատարվողը որակել էր ցեղասպանություն․  հարցին , թե արդյո՞ք տվյալ զեկույցը կարող է իրավական հետևանք ունենալ , Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ այն ուղղակիորեն իրավական հետրևանք չի կարող ունենալ , որովհետև դա անկախ փորձագետի կարծիք է ։ Սակայն, նշում է Արա Ղազարյանը, դա ուղենշային փաստաթուղթ է , հեղինակավոր իրավաբանի կարծիք․  «Կարող ենք հստակ ասել, որ եթե Միջազգային քրեական դատարանը վարույթ սկսի ինչ ուղենիշերով է ընթնալուայդ գործողությունները։ Դա շատ կարևոր փաստաթուղթ է և զարմանալի չէ Բաքվի արձագանքը, որովհետև դրան հետևելու  են այլ փաստաթղթեր և բոլորը հիմնվելու են  հեղինակավոր իրավաբանի կարծիքի վրա, մինչև մենք ստանանք  արդեն իրավաբանորեն պարտադրող փաստաթուղթ»։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ