11 08 2023

ՄԱԿ-ի ԱԽ-ն միակ մարմինն է, որ կարող է պատժամիջոցներ կիրառել․ Ղազարյանը՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ին դիմելու մասին



«ՄԱԿ-ի ԱԽ-ն միակ մարմինն է միջազգային կառուցակարգում, որ կարող է քաղաքական պարտադրող փաստաթուղթ ընդունել, պատժամիջոցներ կիրառել, որը կարող է ձևավորել որոշակի կոալիցիա տվյալ պետության դեմ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ պատասխանելով հարցին,  թե՝  ի՞նչ նշանակություն ունի Լաչինի միջանցքի շրջափակման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելը։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել էր Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը։

«ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը թե ինչ եզրակացություն կստանա, դժվար կանխատեսելի է, քանի որ այնտեղ կա որոշումների կայացման մեխանիզմ, որը հակասական է, քննարկվում է տասնամյակներ շարունակ, այն աստիճան, որ նույնիսկ Ֆրանսիան կոչ է արել վետոյի իրավունք ունեցող մնացած չորս պետություններին վետո չկիրառել, եթե ԱԽ մուտք է արվում ցեղասպանության վերաբերյալ դիմում, այն, ինչ արդեն տեղի է ունենում ԼՂ-ում։  Այն, որ ՀՀ-ն դիմելու էր ՄԱԿ-ի ԱԽ, դա պարզ էր, մինչև հիմա Հայաստանը նախապատրաստական աշխատանքներ էր տանում, ընդհուպ մինչև բեռներն ուղարկելը՝ որպես հումանիտար օգնություն՝ ցույց տալու համար ԱԽ անդամներին, նաև միջազգային հանրությանը, որ եթե միջազգային իրավունքի երկու պատասխանատու սուբյեկտներ կան այդ տարածքում, որոնք վերահսկում են այդ տարածքը, չեն գործում, հետևաբար ստացվում է, որ նրանք մասնակից են ցեղասպանությանը»,-ասաց Արա Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ