02 04 2019

Առանց լիցենզիայի արտահանվել է 350 տոննա խեցգետին․ «Ժողովուրդ»

Առանց լիցենզիայի արտահանվել է 350 տոննա խեցգետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի քանակի կտրուկ նվազման թեմային: Այս առումով սոսկալի պատկեր է բացահայտել ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում առանց արտահանման լիցենզիայի Հայաստանից արտահանվել է 350 տոննա խեցգետին, բայց միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սեւանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա: Այսինքն՝ արտահանվել է ավելի շատ խեցգետին, քան թույլատրված էր որսալ:

Իսկ Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամբարից կատարվել է թույլատրելի որսաչափից շուրջ 54 տոննայով ավելի խեցգետնի որս: Սրանք փաստեր են, որոնք պետք է ուշադրության արժանանան նաեւ իրավապահների կողմից` համապատասխան քրեական գործերի տեսքով»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ