Այս տարի այլ աղբյուրներից ստացվող ջրի բավարար ծավալի շնորհիվ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար Սևանա լճից ջրառի անհրաժեշտությունն էականորեն կկրճատվի։
Դրա մասին Ազգային ժողովում հունիսի 5-ին 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նրա՝ հորդառատ անձրևների շնորհիվ Սևանա լճում ջրի մակարդակը ներկայում 1900 մ 58 սմ է, ինչը 2023 թվականի ցուցանիշից 10 սմ-ով բարձր է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը