«Իրատես»-ը գրում է․ «Ցանկացած քաղաքական փոփոխություն պետք է հանգեցնի տնտեսական զարգացման, հակառակ դեպքում կարող են չարդարացվել, տապալվել կամ արժեզրկվել քաղաքական փոփոխություն իրականացրած թիմի նպատակները։ Գործող իշխանությունները հայտարարել են տնտեսական հեղափոխության մասին։
Համաշխարհային տնտեսության մեջ «տնտեսական հեղափոխություն» տերմին գոյություն չունի, ուստի շատ դեպքերում տնտեսագետները տարակուսած են՝ ի՞նչ ասել է տնտեսական հեղափոխություն, ինչպե՞ս այն պետք է իրականացվի, ի՞նչ մեթոդներով, գաղափարախոսությամբ ու սկզբունքներով։Հայաստանի տնտեսությունը շուկայական է։ Շատ կարևոր է, որ շուկային բնորոշ առկա ինստիտուտները լիարժեքորեն ու արդյունավետ գործեն։
Անկախությունից ի վեր մեր տնտեսության զարգացումն ու աճը կաշկանդել է հենց այդ ինստիտուտների ոչ լիարժեք աշխատանքը, և գուցե տնտեսական հեղափոխությունը պետք է վերաիմաստավորվի հենց այդ ինստիտուտների (ազատ մրցակցություն, մասնավոր սեփականության պաշտպանություն) լիարժեք աշխատանքով և արդյունավետության բարձրացմամբ։
Հայաստանում աշխատանքը ցածր արտադրողականություն ունի. այս հարցի լուծման ուղղությամբ պետությունը պետք է գործուն քայլեր իրականացնի։ Այստեղ մասնագիտական հմտությունների բարձրացման, կրթության բարելավման խնդիր կա, ինչը պետք է բերի արտադրողականության աճի և, ի վերջո, զարգացնի տնտեսությունը։
Դժվար է ասել` նոր իշխանությունները պատկերացնու՞մ են, թե ինչպես պետք է կյանքի կոչեն տնտեսական հեղափոխությունը, համենայն դեպս, մինչ օրս այդ ուղղությամբ որևէ ծրագիր, ճանապարհային քարտեզ սեղանին չի դրվել։ Անցած 11 ամիսները հուշում են, որ որոշ դեպքերում պաշտոնյաները չեն էլ պատկերացնում, թե ինչպես է աշխատում տնտեսությունը։ Եվ հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ համար էր հեղափոխությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը