29 03 2019

ԱԱԾ-ն մտել է մետրոպոլիտեն․ «Ժամանակ»

ԱԱԾ-ն մտել է մետրոպոլիտեն․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի մետրո­պոլիտենում լուրջ չարաշա­հումներ են առկա: Մետրո­պոլիտենը տարիներ շարու­նակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պե­տական դոտացիաներ: Իսկ այդ ամենը հնարավոր է դար­ձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է:

Մեզ հասած տե­ղեկություններով՝ մեր հրա­պարակումից հետո ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատա­կիցներ մտել են մետրոպոլի­տեն, մեծածավալ ստուգում­ներ իրականացրել, դռներ կնքել:

Չի բացառվում, որ այս ստուգումների արդյունքում ձերբակալություններ լինեն՝ ի դեմս ՊԵԿ պաշտոնյայի դստեր և ազատումներ՝ հան­ձին մետրոպոլիտենի տնօ­րեն Փայլակ Յայլոյանի: Նշենք, որ մեր հրապարակու­մից հետո խնդրով զբաղվում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժինը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ