20 03 2019

Ալավերդու պղնձաձուլականի աշխատակիցները դիմել են ԿԲ․ «Ժողովուրդ»

Ալավերդու պղնձաձուլականի աշխատակիցները դիմել են ԿԲ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները վարկառուների ցուցակ են ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը, որն, ի դեպ, համակարգում է այս աշխատանքները: Այս թեմայի շուրջ ՀԿ ղեկավարը նամակով դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ աշխատողները խնդրում են միջամտել, որպեսզի ժամանակավոր կասեցվեն իրենց վարկային պարտավորությունները: Օլեգ Դուլգարյանը նշեց նաեւ, որ իրենց կազմակերպությանն այս պահի դրությամբ դիմել է 128 քաղաքացի: Նրա խոսքերով` դիմող քաղաքացիների թիվը դեռ շարունակում է աճել, քանի որ գործարանի մոտ 630 աշխատող վարկային պարտավորություններ ունի: «Մենք ակնկալում ենք ժամանակավոր կասեցնել տոկոսադրույքերի վճարները, եթե չզիջեն կամ չմիջամտնեն, մենք խնդիրը կհանրայնացնենք»,- հայտարարեց Օ. Դուլգարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ «Թեղուտի» հանքավայրի աշխատողների վարկային պարտավորությունների կասեցման հարցով զբաղվում է «Թեղուտի վերաբացման նախաձեռնությունը», որին արդեն դիմել է 20 աշխատող»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ