«Փաստ»-ը գրում է․ «Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատվեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, սակայն այս տեղեկությունը լրատվականներում հայտնվեց միայն անցնող շաբաթվա վերջում և առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Գևորգյանի ազատումն ունի կոնկրետ քաղաքական մոտիվացիա: Թերթը պարզել է, որ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ և խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաև նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թևի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն:
Այս ամենի մասին էլ տեղեկացել է ռեկտոր Արամ Սիմոնյանը և «վստահությունը կորցնելու» հիմքով նրան ազատել աշխատանքից: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ԵՊՀ-ում «քաոս» կազմակերպելու համար Գևորգյանին խոստացել էին ռեկտորի պաշտոնը:
Ի դեպ, տեղեկություն կա, որ ԵՊՀ-ում «Ռեստարտի» համար «պռախոդ էր» բացել հենց Գեղամ Գևորգյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը