«Ժողովուրդ»-ը գրում է․ «Պարզվում է՝ տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երևանում գործող ավտոբուսները, այլև մարզային տրանսպորտային միջոցները: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսախցիկներ տեղադրվել են նաև Մասիս-Երևան երթուղու ավտոբուսներում: Ի դեպ, առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նաև Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսներում:
Նշենք, որ օրեր առաջ Երևանում ավտոբուսների մեջ տեսախցիկներ տեղադրելու որոշումը զայրացրել էր վարորդներին, որոնք, ի նշան բողոքի, գործադուլ էին հայտարարել: Իսկ Մասիս-Երևան ավտոբուսների վարորդները, հակառակը, ոգևորված են այս փաստից: Ավելին՝ նրանք նշում են, որ սա գրպանահատներից ազատվելու միակ տարբերակն է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը