Երևանի 67 երթուղիներում նախորդ շաբաթ սպասարկել է 3381 շարժակազմ՝ 3937-ի փոխարեն՝ 556-ով պակաս։ Այս մասին հայտարարվեց քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ։
Անսարք տրանսպորտի քանակը 67 միավոր է, վթարվածը՝ 29 միավոր։
Տեղի է ունեցել 33 ճանապարհատրանսպորտային պատահար, առանց լուրջ հետևանքների։
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 29-ի առավոտյան, Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել էր ծառին: Շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպիտալացրել էին բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից երկուսին տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը