«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր մնացած պաշտոնի մրցույթի համար ստացվել էր 30 հայտ: Ընդ որում, այդ թեկնածուների մեջ նաև հետաքրքիր անուններ էին առկա:
Եվ չնայած մրցույթը չկայանալու մասին տարբեր տեղեկություններին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարզապես դրա անցկացման ժամկետներն են երկարացվելու: Պատճառը մրցույթի վերաբերյալ մեծ ակտիվությունն է. բոլոր թեկնածուների հետ հարցազրույցի անցկացումն առաջին հերթին ժամանակատար է, բայց որոշվել է անկախ այդ հանգամանքից՝ հարցազրույցն անցկացնել՝ տպավորություն ստեղծելու, թե գործընթացն օբյեկտիվ է:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ հիմնական պայքարն ընթանալու է Գարեգին Խումարյանի և Ստեփան Ջաքարյանի միջև: Բայց ըստ նախնական տեղեկությունների' ռադիոյի տնօրեն դառնալու է Գարեգին Խումարյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը