28 02 2019

Ին­չո՞ւ էր Արարատ Միր­զո­յա­նը փո­խել իր ելույ­թի տեքս­տը. «Փաստ»

Ին­չո՞ւ էր Արարատ Միր­զո­յա­նը փո­խել իր ելույ­թի տեքս­տը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր մոսկովյան պաշտոնական այցի պատվիրակությունն ընտրելիս բավականին բարդ ընտրության առաջ է կանգնել՝ փորձելով հնարավորինս պրոռուսական ուղղվածության պատգամավորներ ընդգրկել կազմում:

Ըստ տեղեկությունների, կազմի վերջնական տարբերակը նախօրեին քննարկվել է վարչապետի մոտ, որպեսզի հետագայում ավելորդ գլխացավանք չլինի:

Նախօրեին Միրզոյանը ելույթով հանդես եկավ ՌԴ Դաշնային ժողովում, ի դեպ, բավականին մատչելի, վարժ եւ հստակ ռուսերենով: Թերթը պարզել է, սակայն, որ վերջին պահին ԱԺ նախագահի ելույթի տեքստը խմբագրվել եւ փոփոխության է ենթարկվել՝ հատկապես Սումգայիթի եւ Խոջալուի ջարդերի հատվածը, քանի որ նա ելույթի այդ հատվածը կարդում էր առանձին թերթիկից:

«Ցաքուցրիվ» տեքստի «մեղավորը» , թերթի՝ պատվիրակությունում գտնվող աղբյուրի փոխանցմամբ, Արմեն Աշոտյանի կողմից ՖԲ-ում կատարած գրառումն էր, որով նա կարեւորում էր ջարդերի մասին Դաշնային ժողովում խոսելու հանգամանքը: Ստացվում է, որ, չնայած քաղաքական հակառակ ճամբարներում գտնվելուն, Միրզոյանը չի անտեսել Աշոտյանի կոչը:

Ըստ տեղեկության, այդ փոփոխությունը տեղի է ունեցել անմիջապես նիստերի դահլիճ մտնելուց առաջ: Մեր աղբյուրի պնդմամբ, Միրզոյանը նախատեսել է հանդիպել նաեւ ռուսահայ գործարար սեկտորի հետ, սակայն հանդիպումը ինչ-ինչ պատճառներով չի կայացել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ