19 02 2019

ՕԵԿ-ը քարոզչական վահանակների գումարը չի վճարել․ «Ժողովուրդ»

ՕԵԿ-ը քարոզչական վահանակների գումարը չի վճարել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի փետրվարի 15-ին «ԷԳԱ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության՝ պահանջելով 240 հազար դրամ: Նշենք որ «ԷԳԱ» ՍՊԸ-ն իրականացնում է գովազդային վահանակների տեղադրման եւ դրանց միջոցով արտաքին գովազդային գործունեության իրականացման աշխատանքներ:

Ասել է թե` ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը պատվիրել է համապատասխան քարոզչական վահանակներ, սական գումարն այդպես էլ չի վճարել:

Նշենք, որ այս ԱԺ ընտրություններում էլ պարտվելուց հետո Արթուր Բաղդասարյանը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տվեց: Ի դեպ, ՕԵԿ-ին պարտքերի համար դատի էին տվել նաեւ Արթուր Բաղդասարյանի ղեկավարման ժամանակ, ընդ որում՝ երբ այս կուսակցությունը ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի անդամ էր. 2013թ. ՕԵԿ-ին դատի էր տվել ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը՝ պահանջելով տարածքի վարձակալության գումարը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ