31 07 2024

Եվս 40 մլն դոլար․ Փաշինյանի կառավարությունը նոր վարկային բեռ վաղվա նիստում կհաստատի

Եվս 40 մլն դոլար․ Փաշինյանի կառավարությունը նոր վարկային բեռ վաղվա նիստում կհաստատի

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է կնքել «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիր՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։

Որոշումն ընդգրկված է կառավարության վաղվա՝ օգոստոսի 1-ի նիստի օրակարգում։

Նշենք, որ նախորդ նիստում գործադիրը ևս երեք վարկի հմաձայնություն կայացրեց՝ 300 մլն դոլար և 10 մլն եվրո արժեքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ