Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում հավանություն տվեց 2024թ. հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրված վարկային համաձայնագրին։ Դրանով Հայաստանին է տրամադրվում 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։
Հիշեցնենք, որ սա մե նիստում վերցված երկրորդ վարկն է։ Առաջինը ևս պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար էր՝ 92,3 մլն եվրո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը