13 02 2019

Հանդիպումներին ԱԺ նախագահը բացակա է, «աչք-ականջը»՝ ներկա․ «Հրապարակ»

Հանդիպումներին ԱԺ նախագահը բացակա է, «աչք-ականջը»՝ ներկա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հարկային օրենսգրքին, հատկապես՝ փաստաբաններին հարկելու մասով: «Իմ քայլ»-ում մի քանի նախկին փաստաբաններ կան, որոնք իրենց համքարության թասիբին են կանգնել․ «Դուք չգիտե՞ք, թե իրական ստվերը որտեղ է, որ եկել-հարկում եք փաստաբաններին»:

Այս հարցերի մասով ընդհանուր եզրակացությունն այն է եղել, որ այս տեսքով օրենսգիրքն ընդունել հնարավոր չէ՝ պետք է մտածել անցումային ինչ-ինչ մոտեցումների մասին, վերամշակել այն, այլապես ողջ հարկվող դաշտը կդարձնեն իրենց թշնամի:

Ի դեպ, «Խորհրդարանական կառափնարան» պայմանական անունն ստացած այդ հանդիպումներին չի մասնակցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Սակայն ներկա է նրա աչք-ականջը` խորհրդական Վահան Կոստանյանը, որը պատգամավոր չէ և արդյոք կարո՞ղ է մասնակցել ֆրակցիայի նիստերին, թե ոչ՝ չգիտենք»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Նիստերը վարում է ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ երկու իմքայլական փոխխոսնակները` Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, պարտաճանաչ ներկա են: Ի դեպ, անցած անգամվա աղմուկից հետո այս անգամ պատգամավորներին զգուշացում չի եղել` լրագրողների հետ չշփվելու. «Կարող ենք շփվել»: Իսկ վերլուծական, արագ արձագանքման խմբերը, որ ստեղծվելու էին, արդեն գործի՞ են անցել։ «Դեռ ոչ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ