«Հրապարակ»-ը գրում է․ «Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ոչ միայն Պարգեւ սրբազանը, ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանը, Վարդգես Բաղրյանը, Ռոմելա Դադայանը, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց մերձավորները։
Օրինակ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի պետհամալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, նախկին գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը եւ, վերջապես՝ Բակո Սահակյանի կինը։
Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ արցախյան էլիտան իր զորակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը