02 02 2019

Ինչի՞ շուրջ են բանակցում, եթե դիրքորոշումները միմյանց մերժող են․ «168 Ժամ»

Ինչի՞ շուրջ են բանակցում, եթե դիրքորոշումները միմյանց մերժող են․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հակամարտության շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին՝ ասել է, որ դիտարկումը, թե նախարարները պետք է բանակցեն և ինչ-որ համաձայնություններ ներկայացնեն ղեկավարներին՝ թույլ է տալիս պնդել, որ ղեկավարներն իրենք չեն բանակցում, այլ հանդիպում են, որպեսզի հետագա շփումները պաշտոնական մակարդակում ավելի հեշտ տրվեն:

«Սա էլ իր հերթին՝ անհասկանալի է դարձնում, թե ինչի շուրջ են նախարարները բանակցում, եթե դիրքորոշումներն ամենակարևոր հարցերում միմյանց մերժող են: Այնուամենայնիվ, փաստը, որ կողմերը կարողանում են ինչ-որ հարցեր քննարկել և ավելի հաճախ հանդիպել, քան նախկինում՝ լավ է, առավել լավ է, երբ դա տեղի է ունենում նման դիրքորոշումների պարագայում: Ներկայումս ստեղծված իրավիճակը ևս փաստում է, որ սա բարդ հակամարտություն է, որը ողջամտություն է պահանջում կողմերից:

Ես այս իրավիճակում նույնիսկ, երբ խոսվում է խաղաղության նախապատրաստելու մասին, հակամարտությունը կարգավորելու հնարավորություն չեմ տեսնում, քանի որ հակամարտող կողմերը բոլորովին տարբերվող պատկերացումներ ունեն կարգավորման սկզբունքների և տարրերի վերաբերյալ, չեն պատկերացնում որևէ զիջում: Չեմ բացառում, որ մի որոշ ժամանակ անց բանակցային գործընթացում առաջանա նույնպիսի դադար, ինչ նախկինում»,- ասել է Ռարը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ