«Իրատես» թերթը գրում է.
«Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրելու հարցում, պարզվում է, ԱԺ նախագահ Արարատ Միզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ շահագրգռություն են ունեցել, բայց վճռական դերակատարումն Ավինյանինն է եղել: Ավելի վաղ այս պաշտոնը կռվախնձոր էր Ավինյանի հովանավորյալ Եղիշե Պետրոսյանի ու համալիրի ԺՊ Սամվել Մելիքսեթյանի միջև:
«Բայց երբ հայտնի դարձավ, որ վերջինս կառավարման փորձ չունի, Արարատ Միրզոյանի հորդորով հրաժարվեց պայքարից: Ինչ-որ պահից սկսած Ավինյանն էլ սկսեց Պետրոսյանին չաջակցել, բայց նա անդրդվելի մնաց ու որոշեց մասնակցել մրցույթին: «Շարմի Կազարևիչի» թեկնածությունն առաջադրվել է վերջին օրերին՝ Ավինյանի անմիջական միջնորդությամբ: Գործադիրը սերտորեն համագործակցում է «Շարմի» հետ, ու կառավարության կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումները հենց «Շարմին» են վստահվում»,- ասաց մեր աղբյուրը:
Ի հավելումն ասվեց նաեւ, որ մրցույթ, որպես այդպիսին, չի եղել. Ավինյանը հանձնաժողովում ներգրավված իր մտերիմներին ասել է, թե ինչպես պետք է վարվեն և ում ընտրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը