30 01 2019

Մերժված ազգային հերոսը․ «Ժամանակ»

Մերժված ազգային հերոսը․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայտություններն են:

Ռիժկովի ղեկավարած ռուս խորհրդարանականների պատվիրակությունը անցյալ տարվա ապրիլին Հայաստանի խորհրդարանում հանդիպել էր հայ պատգամավորների հետ, որի ժամանակ Ռիժկովը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել էր ուկրաինական Մայդանի հետ և նկատի ունենալով շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ ասել. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»:

Հայ պատգամավորներից Ռիժկովին շատ կոշտ հակադարձել էին Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը: Ռիժկովը դժվար թե գա մի երկիր, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, չնայած ինքն էլ Հայաստանի միակ կենդանի ազգային հերոսն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։ (Ի դեպ, լուրում թյուրիմացություն կա․ Նիկոլայ Ռիժկովը ՀՀ միակ կենդանի ազգային հերոսը չէ, կենդանի հերոսներ են նաև Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդո Էռնեկյանը)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ